Էրլինգ Հոլանդի պայմանագրում շատ կարևոր կետ կա

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ակումբի հետ իր պայմանագրում ազատման կետ չունի։ Այս մասին հայտնում է լրագրող Ռուբեն Ուրիան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հոլանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ունի 190 միլիոն եվրոյից ավելի ազատման կետ: Աղբյուրը, սակայն, պնդում է, որ նորվեգացու ծառայություններով հետաքրքրված ցանկացած թիմ պետք է բանակցի «քաղաքայինների» հետ և պայմանավորվի փոխհատուցման չափի շուրջ։

Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 170 միլիոն եվրո։