«Չելսին» նոր պայմանագիր կառաջարկի Ն’Գոլո Կանտեին

«Չելսին» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել թիմի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեին։

Չնայած վնասվածքների հետ կապված խնդիրներին՝ լոնդոնյան ակումբը ֆրանսիացուն առաջարկում է բավականին երկար պայմանագիր՝ երկու մրցաշրջան՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Կողմերը մոտ են համաձայնության գալուն, հայտնում է The Sun-ը։

Մարտի վերջին Ն’Գոլո Կանտեն կնշի ծննդյան 32-ամյակը։ Ֆրանսիացու գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Ն’Գոլո Կանտեն «Չելսի» է տեղափոխվել 2016 թվականի ամռանը «Լեսթերից»: Դրանից հետո ֆրանսիացի կիսապաշտպանը «թոշակառուների» կազմում անցկացրել է 262 հանդիպում, որոնցում խփել է 13 գոլ և 15 գոլային փոխանցում կատարել։