Սթիվեն Ջերարդը կարող է գլխավորել «Քրիսթալ Փելասը»

«Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը կարող է գլխավորել «Քրիսթալ Փելասը»։ Պաշտոնը թափուր է դարձել Պատրիկ Վիեյրայի հրաժարականից հետո։

Ինչպես հայտնում է Daily Record-ը, ակումբը դիտարկում է Ջերարդին, քանի որ նրա մարզչական ոճը համապատասխանում է թիմին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոյ Հոջսոնը կրկին կարող է գլխավորել «Քրիսթալ Փելասը»։

«Քրիսթալ Փելասը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 12-րդն է, սակայն անկման գոտուց առաջ է ընդամենը երեք միավորով: