«Լիվերպուլը» մտադիր չէ բաժանվել թիմի հարձակվողից

«Լիվերպուլը» մտադիր չէ բաժանվել թիմի հարձակվող Դիոգո Ջոտայից։

Ինչպես հայտնում է լրագրող Դեյվիդ Լինչին՝ պորտուգալացին մնում է մերսիսայդցիների հաջորդ մրցաշրջանի պլանների առանցքային մասը։ Վերջերս հաղորդվեց, որ «Նյուքասլի» ղեկավարները դիտարկում են 60 միլիոն ֆունտ ստեռլինգ առաջարկը Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի համար այս ամառ: Այնուամենայնիվ, Ջոտային գնելու ցանկացած նման փորձ կտրականապես կմերժվի։

Հիշեցնենք, որ Ժոտան «Լիվերպուլում» հանդես է գալիս 2020 թվականից՝ տեղափոխվելով «Վուլվերհեմփթոնից»: Այս մրցաշրջանում պորտուգալացին «կարմիրների» մարզաշապիկով անցկացրել է 16 հանդիպում՝ առանց գոլերի: