PREMIER LEAGUE. «Չելսին» չկարողացավ պահպանել առավելությունը «Էվերթոնի» դեմ խաղում (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում Լոնդոնի սեփական հարկի տակ ընդունել էր «Էվերթոնին»։ Գրեհեմ Փոթերի սաները չկարողացան 2։1 հաշվով առավելությունը պահպանել և հանդիպման վերջում գոլ բաց թողեցին։

«Էվերթոնը» այս ոչ-ոքիից հետո կարողացավ բարձրանալ 15-րդ հորիզոնական՝ ունենալով 26 միավոր, իսկ «Չելսին» կրկին միավորներ կորցրեց։ Լոնդոնյան թիմն այս պահին ՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում է՝ վաստակած 38 միավորով։

Պրեմիեր Լիգա.

«Չելսի» – «Էվերթոն» 2:2 (0:0)

1-0 Ժոաու Ֆելիշ (52′)

1-1 Աբդուլայ Դուկուրե (69′)

2-1 Կայ Հավերց (76′ 11-մեռրանոց)

2-2 Էլլիս Սիմմս (89′)

Խաղի տեսությունն՝ այստեղ։