Սերխիո Ռամոսը վնասվածք է ստացել

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է բաց թողնել Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Ռենի» դեմ հանդիպումը, հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա իսպանացին մարզման ժամանակ սրունքի վնասվածք է ստացել, ինչը վտանգում է նրա մասնակցությունը հանդիպմանը։

Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։