Հայտնի է, թե արդյոք Պեդրին կկարողանա մասնակցել Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին չի կարողանա մասնակցել Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպմանը, հայտնում է Sport.es-ը։

Կիսապաշտպանը դեռևս անհարմար է զգում ազդրի վնասվածքից հետո։ Պեդրին չի կարողացել ավարտել մարզումը։

Նշենք, որ կիսապաշտպանը վնասվածք էր ստացել փետրվարի 16-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի Լիգայի 1/16-րդ եզրափակչի առաջին խաղում (2:2):