Ուսման Դեմբելեն կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

Ֆրանսիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է կարիերան շարունակել Մառախլապատ Ալբիոնում։ Այս մասին հաղորդվում է Calciomercato-ը։

Ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են  Պրեմիեր Lիգայի երեք ներկայացուցիչներ։ Խոսքը՝ «Մանչեսթեր Յունայթեդի», «Նյուքասլի» և Լոնդոնի «Չելսիի» մասին է։ Հնարավոր տրանսֆերի գումարը կազմում է 50 մլն եվրո։

Դեմբելեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2017 թվականից։ Նրա պայմանագիրը ակումբի հետ հաշվարկված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։