Անգլիայի Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում Լոնդոնի սեփական հարկի տակ ընդունել էր «Էվերթոնին»։ Գրեհեմ Փոթերի սաները չկարողացան 2։1 հաշվով առավելությունը պահպանել և հանդիպման վերջում գոլ բաց թողեցին։
«Էվերթոնը» այս ոչ-ոքիից հետո կարողացավ բարձրանալ 15-րդ հորիզոնական՝ ունենալով 26 միավոր, իսկ «Չելսին» կրկին միավորներ կորցրեց։ Լոնդոնյան թիմն այս պահին ՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում է՝ վաստակած 38 միավորով։
Պրեմիեր Լիգա.
«Չելսի» – «Էվերթոն» 2:2 (0:0)
1-0 Ժոաու Ֆելիշ (52′)
1-1 Աբդուլայ Դուկուրե (69′)
2-1 Կայ Հավերց (76′ 11-մեռրանոց)
2-2 Էլլիս Սիմմս (89′)
Խաղի տեսությունն՝ այստեղ։