Ռոնալդ Արաուխո․ «Նրա վերադարձը կօգնի մեզ հաղթել Չեմպիոնների Լիգան»

Ռոնալդ Արաուխոն կարծում է, որ Լիոնել Մեսսին կօգնի «Բարսելոնային» հաղթել Չեմպիոնների Լիգայում:

Ուրուգվայցին և արգենտինացին կատալոնական ակումբում միասին խաղացել են 2018-ից 2021 թվականներին, որից հետո հարձակվողը տեղափոխվել է ՊՍԺ։

«Ես կցանկանայի, որ նա վերադառնա, նա աշխարհի լավագույն խաղացողն է, և սա նրա տունն է:

Նրա վերադարձը կօգնի մեզ հաղթել Չեմպիոնների Լիգան: Հուսով եմ՝ մենք նրան հետ բերելու միջոց կգտնենք։ Մենք բոլորս ցանկանում ենք, որ նա խաղա մեզ համար:

Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Նա և Լուիս Սուարեսը ինձ շատ լավ ընդունեցին և հրավիրեցին իրենց ընկերություն։ Երբ Լուչոն մեկնեց «Ատլետիկո», ես զբաղեցրի նրա տեղը, միշտ նստում էի Լեոյի կողքին։

Նա զարմանալի մարդ է։ Բոլորը գիտեն, թե ինչպես է նա խաղում ֆուտբոլ, բայց նա նաև հիանալի է որպես մարդ։ Նա հաղթող է և ցույց է տալիս դա ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- ասել է «Բարսելոնայի» պաշտպանը: