«Յուվենտուսը» տրանսֆերային նպատակ ունի

«Վիլյառեալի» կիսապաշտպան Ժերեմի Պինոն կարող է կարիերան շարունակել իտալական ակումբում, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Յուվենտուսը»: Թուրինի ներկայացուցիչները պատրաստ են նրան գնել այս ամառ։ «Վիլյառեալը» պատրաստ է բաց թողնել կիսապաշտպանին 38 միլիոն եվրոյի դիմաց։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Պինոն մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։