Ժյուլ Կունդե. «Մենք լավ զգացողություն ունենք»

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կիսվել է Մադրիդի «Ռեալի» դեմ առաջնության 26-րդ տուրի առաջիկա հանդիպման սպասելիքներով։

«Մենք լավ զգացողություն ունենք, ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում Էլ Կլասիկոյին, նման հանդիպումը միշտ առանձնահատուկ է: Այժմ այն ​​ավելի առանձնահատուկ կլինի, քանի որ այն կկայանա «Կամպ Նոուում», – Կունդեի խոսքերն է մեջբերում Barca TV-ն:

Նշենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա՝ մարտի 19-ին, Երևանի ժամանակով 23:55-ին։