Լիոնել Մեսսին ցանկանում է ամռանը վերադառնալ «Բարսելոնա»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է ամռանը վերադառնալ «Բարսելոնա»: Կատալոնական ակումբում կարիերան շարունակելը արգենտինացու առաջնահերթությունն է, հայտնում է լրագրող Սանտի Աունան։

Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբի մարզական տնօրենը շարունակում է փորձել նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ Մեսսիի հետ։ Անձամբ ֆուտբոլիստը, հակված է այն Իսպանիա վերադառնալու տարբերակին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 35-ամյա ֆուտբոլիստն ու ՊՍԺ-ն չեն կարողացել պայմանավորվել նոր պայմանագրով ֆուտբոլիստի աշխատավարձի հարցում։ Արգենտինացու գործող համաձայնագիրը փարիզյան թիմի հետ հաշվարկված է մինչեւ 2023 թվականի ամառ։

Մեսսին այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: