Գարեթ Սաութգեյթը ասել է, թե ինչու Ռահիմ Ստերլինգին չի հրավիրել ազգային հավաքական

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը պատմել է, թե ինչու հավաքական չի հրավիրել «Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգին։

«Ռահիմ Ստերլինգը այժմ պատրաստ չէ, այսքանը: Ես, անշուշտ, կհրավիրեի նրան, եթե նա լավ լիներ»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հարձակվողը չի ընդգրկվել Եվրո-2024-ի ընտրական փուլի Իտալիայի և Ուկրաինայի հետ խաղերին հրավիրված 25 ֆուտբոլիստների ցուցակում։