ՊՍԺ-ն պատրաստվում է 200 միլիոն եվրո վճարել Էրլինգ Հոլանդի համար

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է կարիերան շարունակել «Պարի Սեն Ժերմենում», հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ փարիզեցիները պատրաստ են նորվեգացի հարձակվողի համար վճարել մոտ 200 մլն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողի 200 միլիոն եվրոյի հրաժարագինը կակտիվանա 2025 թվականի ամռանը։ Նրա ներկայիս պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ դառնալով 39 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 170 միլիոն եվրո: