Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը խզել է պայմանագիրը «Անորտոսիսի» հետ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը և «Անորտոսիսը» փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հարոյանը «Անորտոսիսի» կազմում անցկացրած 20 խաղում հեղինակել է մեկ գոլ։

Նշենք, որ ֆուտբոլիստը «Անորտոսիսի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից: