Քրիստոֆ Գալտիեր. «Մեսսին երջանիկ է ՊՍԺ-ում»

ՊՍԺի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիերը մեկնաբանել է ակումբի հետ հարձակվող Լիոնել Մեսսիի նոր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Ես գիտեմ, որ Լեոն իրավիճակը քննարկում է ղեկավարության և նախագահի հետ։ Որպեսզի նա մնա այստեղ հաջորդ մրցաշրջանում, բոլոր կողմերի ցանկությունները պետք է մերձենան: Մեսսին երջանիկ է ՊՍԺում»,- մարզչի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշենք, որ Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում Մեսսին անցկացրել է 22 հանդիպում, դարձել 13 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։