Ժոան Լապորտա. «Շուտով ես ձեզ կասեմ, թե ով և ինչպես է ուզում մեզ ապակայունացնել»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբում առկա խնդիրների մասին:

«Շուտով ես ձեզ կասեմ, թե ով և ինչպես է ուզում մեզ ապակայունացնել, պետք է մի քիչ սպասել։ Խոսքերիս համար պատասխան կտամ բոլոր փաստաթղթերով։

Նրանք ցանկանում են կարճաժամկետ հեռանկարում ապակայունացնել թիմը մարզական առումով, իսկ միջնաժամկետ հեռանկարում՝ վերահսկել Բարսային։ Մենք ոչ միայն պաշտպանվելու ենք, այլև հարձակվելու ենք»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն: