Ժուաո Կանսելուն կկարողանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ

«Բավարիայի» պաշտպան Ժուաո Կանսելուն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին», կկարողանա Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում «Քաղաքացիների» դեմ խաղալ, հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն, ակումբների միջև Կանսելոյի վարձավճարի վերաբերյալ պայմանագրում, որը կնքվել է նախորդ ձմռանը, պորտուգալացուն արգելող կետ չկա անգլիական ակումբի հետ եվրագավաթներում խաղալու վերաբերյալ, եթե թիմերը հանդիպեն մրցաշարի ընթացքում։

Ուրբաթ օրը՝ մարտի 17-ին, տեղի ունեցավ Չեմպիոնների :իգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը, որից հետո հայտնի դարձավ, որ «Բավարիան» ու «Սիթին» կպայքարեն մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգրերից մեկի համար։