Էրիկ տեն Հագ. «Նա իր լավագույն մարզավիճակում չէր, երբ սկսեց մրցաշրջանը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բարձր է գնահատել թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի խաղն այս մրցաշրջանում։

«Նրա վերաբերմունքն ու մտածելակերպն այն է, ինչը նրան մեծ առաջընթաց է բերում և մեծ ուրախություն է հաղորդում թիմին, նրան շատ գոլեր է տալիս և մեզ շատ հաղթանակներ:

Ես գիտեի, թե ինչ հմտություններ ունի նա։ Նա առաջադիմեց ողջ մրցաշրջանում: Նա իր լավագույն մարզավիճակում չէր, երբ սկսեց մրցաշրջանը, բայց այժմ նրա մարզավիճակն ինչ-որ բան է ասում թիմի խաղի մասին», – մարզչի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: