Կայլ Ուոքերը կարող է նոր պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ

«Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Կայլ Ուոքերը կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։

32-ամյա ֆուտբոլիստի ապագան հարցականի տակ է դրվել գործող պայմանագրի երկարաձգման հարցում որևէ առաջընթացի բացակայության պատճառով, որն ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում: Լրագրող Փիթ Օ’Ռուրկի խոսքով՝ «քաղաքաբնակների» ղեկավարությունը դեռ ծրագրում է բանակցություններ սկսել Ուոքերի հետ։ Փորձառու անգլիացին երջանիկ է ակումբում և շարունակում է մնալ Պեպ Գվարդիոլայի ծրագրերի կարևոր մասը: