EUROPA LEAGUE. Հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները:

Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Լիսաբոնի «Սպորտինգի» դարպասապահ Անտոնիո Ադանը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն, բելգիական «Յունիոնի» կիսապաշտպան Ժան Թյերի Լազարը և «Ֆեյենորդի» կիսապաշտպան Օրկուն Կյոկչյուն: