CONFERENCE LEAGUE. Հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:

Լավագույնի կոչմանը հավակնում են  «Գենտի» հարձակվող Գիֆտ Էմանուել Օրբանը, «Վեսթ Հեմի» վինգեր Ջարեդ Բոուենը, բելգիական «Անդերլեխտի» դարպասապահ Բարտ Վերբրյուգենը և «ԱԶ Ալկմարի» եզրային վինգեր Յեսպեր Կառլսոնը: