Կեպա Արիսաբալագան հնարավոր է տեղափոխվի Ֆրանսիայի առաջնություն

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան կարող է տեղափոխվել «Նիս», հայտնում է Footmercato-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբը ցանկանում է վարձակալել 27-ամյա ֆուտբոլիստին։

Նշվում է, որ գործարքը կարող է կայանալ առաջիկա ամռանը: Կեպայի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։