«Չելսիի» տնօրեն. «Պատասխան խաղը տանը խաղալն ավելի լավ է մեզ և երկրպագուների համար»

«Չելսիի» տնօրեն Դևիդ Բարնարդը կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակչում Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա հանդիպումների մասին իր կարծիքով։

«Սա եռերգության երրորդ մասն է։ Փլեյօֆֆից հետո երկու թիմերն էլ դարձել են չեմպիոն։ Պատասխան խաղը տանը խաղալն ավելի լավ է մեզ և երկրպագուների համար: Այս խաղում  ֆավորիտներ չկան, ամեն ինչ հավասար է»,- Բարնարդի խոսքերն է մեջբերում Marca-ն

Նշենք, որ 1/4-րդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 11-ին և 12-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 18-ին և 19-ին։