Դանի Ալվեսի կինը բաժանվում է իր ամուսնուց

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսի կինը՝ մոդել Ջոանա Սանսը, հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին։ Աղջիկը սոցցանցերում ջնջել է ֆուտբոլիստի հետ համատեղ լուսանկարներն ու հայտարարություն հրապարակել:

«Ես իմ կյանքի ուղեկից ընտրեցի մի մարդու, ով կատարյալ տեսք ուներ իմ աչքերում։ Նա միշտ այնտեղ էր, երբ ես նրա կարիքն ունեի, միշտ աջակցում էր ինձ։ Ինձ համար դժվար է ընդունել, որ այս մարդը կարողացել է ինձ հազար կտոր բաժանել։

Ես սիրում եմ նրան և միշտ կսիրեմ նրան։ Բայց ես ինքս ինձ սիրում և հարգում եմ և ինձ շատ ավելի բարձր եմ գնահատում։ Ներողամտությունը բերում է թեթևացում, ուստի ես ներում եմ և փակում եմ իմ կյանքի այս էջը, որը սկսվել է 2015 թվականի մայիսի 18-ին»,- գրել է Սանսը: