Մադրիդի «Ռեալը» երկու տրանսֆերային թիրախ ունի

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Բունդեսլիգայի երկու ֆուտբոլիստներով՝ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմով և «Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլայով, հայտնում է Bild-ը։

Միևնույն ժամանակ, Մադրիդի «Ռեալը» կարող է գնել այս երկու ֆուտբոլիստներից միայն մեկին, քանի որ ակումբը հույս ունի ամռանը գնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին։

Նշենք, որ Իսպանիայի առաջնությունում Կառլո Անչելոտտիի թիմը 25 տուրից հետո 56 միավորով երկրորդն է։