Էրիկ տեն Հագ․ «Ընդամենը մեկ անգամ այս մրցաշրջանում ես իմ տրամադրության տակ ունեի ամբողջ կազմը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը թիմի ներկայիս իրավիճակը համեմատել է կադրային խնդիրների հետ։

«Ընդամենը մեկ անգամ այս մրցաշրջանում ես իմ տրամադրության տակ ունեի ամբողջ կազմը և կարողացա ֆուտբոլիստներ ընտրել՝ ելնելով տակտիկական նկատառումներից:

Դա տնային խաղ էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ (2:1): Ամեն անգամ, երբ առնվազն մեկ ֆուտբոլիստ որակազրկվել է, վնասվածք ստացել կամ հիվանդացել: Մենք պետք է զբաղվենք այս խնդրի հետ»,- մարզչի խոսքերն է մեջբերում Mirror-ը: