Լիսանդրո Մարտինես․ «Երազանք է գալ Անգլիա և խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը պատմել է, որ միշտ երազել է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Ցանկացած ֆուտբոլիստի կիրքը սրտով խաղալն է: Մենք մտերիմ հարաբերություններ ունենք մեր երկրպագուների հետ։ Ես հուզվեցի, երբ լսեցի, թե ինչպես են երկրպագուները վանկարկում իմ անունը։

Երազանք է գալ Անգլիա և խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», – Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։