CHAMPIONS LEAGUE. «Ռեալը» և «Նապոլին» քառորդ եզրափակչում են (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Լիվերպուլի» հետ։ Նշենք, որ առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր մրցակցին՝ 5:2 հաշվով։

Պատասխան հանդիպումը անցավ անչափ լարված և հետաքրքիր պայքարում: Անչելոտտիի թիմը կարողացավ հաղթել պատասխան խաղում՝ 1:0 հաշվով և ընդհանուր դիմակայությունում գրանցվեց՝ 6:2 հաշիվը,՝ ի օգուտ  մադրիդյան թիմի:

Իսկ արդեն 1/8-րդ եզրափակչի հաջորդ խաղում «Նապոլին» տանը ընդունեց «Այնտրախտին» և ջախջախեց մրցակցին՝ 3:0 հաշվով, ընդհանուր դիմակայությունում գրանցվեց՝ 5:0 հաշիվը:

Չեմպիոնների Լիգա.

«Ռեալ Մադրիդ» – «Լիվերպուլ» 1:0 (0:0) 

1:0 Կարիմ Բենզեմա (78)

Խաղի տեսությունն՝ այստեղ

«Նապոլի» – «Այնտրախտ» 3:0 (1:0)

1:0 Վիկտոր Օսիմհեն (45+2)

2:0 Վիկտոր Օսիմհեն (53)

3:0 Պիոտր Զիլինսկի (64 11մ.)

Խաղի տեսությունն՝ այստեղ