Լիոնել Մեսսիի ապագայից նոր տեղեկություն կա

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո չի հեռանա ակումբից:

Կողմերը շարունակում են քննարկել պայմանագրի երկարաձգման հարցը, մինչդեռ գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսին։

Լրագրող Թոնի Խուանմարտիի խոսքով՝ այս պահին արգենտինացին հակված է կարիերան շարունակել Փարիզում։ Դեռևս չեն բացառվում «Բարսելոնա» վերադառնալու և ոչ եվրոպական ակումբ տեղափոխվելու սցենարները, սակայն դրանց հավանականությունը ցածր է գնահատվում։

Ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրած 31 խաղում դարձել է 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: