Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Լիվերպուլի» հետ։ Նշենք, որ առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր մրցակցին՝ 5:2 հաշվով։
Պատասխան հանդիպումը անցավ անչափ լարված և հետաքրքիր պայքարում: Անչելոտտիի թիմը կարողացավ հաղթել պատասխան խաղում՝ 1:0 հաշվով և ընդհանուր դիմակայությունում գրանցվեց՝ 6:2 հաշիվը,՝ ի օգուտ մադրիդյան թիմի:
Իսկ արդեն 1/8-րդ եզրափակչի հաջորդ խաղում «Նապոլին» տանը ընդունեց «Այնտրախտին» և ջախջախեց մրցակցին՝ 3:0 հաշվով, ընդհանուր դիմակայությունում գրանցվեց՝ 5:0 հաշիվը:
Չեմպիոնների Լիգա.
«Ռեալ Մադրիդ» – «Լիվերպուլ» 1:0 (0:0)
1:0 Կարիմ Բենզեմա (78)
Խաղի տեսությունն՝ այստեղ
«Նապոլի» – «Այնտրախտ» 3:0 (1:0)
1:0 Վիկտոր Օսիմհեն (45+2)
2:0 Վիկտոր Օսիմհեն (53)
3:0 Պիոտր Զիլինսկի (64 11մ.)
Խաղի տեսությունն՝ այստեղ