Սթիվեն Ջերարդը կամ Ֆրենկ Լեմպարդը կարող են գլխավորել Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականը

Սթիվեն Ջերարդը կամ Ֆրենկ Լեմպարդը կարող են գլխավորել Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականը, հայտնում է The Telegraph-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ պաշտոնը կարող է թափուր մնալ, եթե Լի Կարսլին Եվրո-2023-ից հետո լքի Անգլիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։

Երկու մասնագետներն էլ այս մրցաշրջանում հեռացել են Պրեմիեր Լիգայի ակումբներից։

42-ամյա Ջերարդը վերջին անգամ աշխատել է «Աստոն Վիլլայում», որտեղից հեռացել է անցյալ տարվա հոկտեմբերին։ 44-ամյա Լեմպարդը «Էվերթոնը» մարզել է մինչև այս տարվա հունվար։