CHAMPIONS LEAGUE. Հենրիխ Մխիթարյանը տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Երեկ Միլանի «Ինտերի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 50-րդ հանդիպումն անցկացրեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում:

Այսպիսով՝ Մխիթարյանը դարձավ հետխորհրդային երկրում ծնված 15-րդ ֆուտբոլիստը, ով Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում անցկացրել է 50 խաղ:

Այս ընթացքում Հենոն Չեմպիոնների Լիգայում դարձել է 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: