Բրայան Կրիստանտեն կմնա «Ռոմայում»

«Ռոմայի» կիսապաշտպան Բրայան Կրիստանտեն մոտ է ակումբի  հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։

Սպասվում է, որ նոր պայմանագիրը կհաշվարկվի մինչև 2027 թվականը։ Մեկ մրցաշրջանում 27-ամյա իտալացին կվաստակի 3 միլիոն եվրո։

Բրայան Կրիստանտեի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։