Էդեն Ազար. «Չեմ ցանկանում հեռանալ «Ռեալից»»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ ակումբից։

«Ես ցանկանում եմ մնալ «Ռեալում» և միշտ ասել եմ դա։ Հույս ունեմ, որ կխաղամ, խաղադաշտում կկարողանամ ապացուցել, որ դեռ շատ բանի եմ ընդունակ։ Մարդիկ կասկածում են ինձ, և դա նորմալ է, ես ամեն ինչ հասկանում եմ: Բայց ես պատրաստվում եմ մնալ հաջորդ մրցաշրջանում:

Տրանսֆերի տարբերակը հիմա ինձ չի հետաքրքրում։ Չնայած, ով գիտի, թե ինչ կարող է լինել։ Ի՞նչը կարող է ստիպել ինձ փոխել իմ կարծիքը: Չգիտեմ։ Միակ բանը, ինչի մասին մտածում եմ, դա խաղն է։ Դրա համար էլ չեմ էլ մտածում հեռանալու մասին», – Ազարի խոսքերը մեջբերում է Goal-ը: