Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է վաճառել թիմի պաշտպանին

Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել պաշտպան Թոմ Մեունիերին, հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա բելգիացին ընդգրկված չէ թիմի գլխավոր մարզիչ Էդին Թերզիչի ծրագրերում։

Մյունյեն Դորտմունդի «Բորուսիայում» է հանդես գալիս 2020 թվականի հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը դորտմունդցիների կազմում անցկացրած 16 խաղում կատարել է մեկ գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 6,5 միլիոն եվրո: