Դիեգո Սիմեոնեն կարող է գլխավորել միլանյան թիմը

Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարող է ստաձնել Միլանի «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է 90min-ը։

Աղբյուրի համաձայն, Միլանյան ակումբի ղեկավարությունը կարող է թիմ հրավիրել մասնագետին եթե ներկայիս մարզիչ Սիմոնե Ինձագին ձախողվի։

Նշենք, որ Դիեգո Սիմեոնեն «Ատլետիկոն» գլխավորում է 2011 թվականից: