Վիկտոր Օսիմհենը՝ «Բավարիայի» ուշադրության կենտրոնում

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է կարիերան շարունակել Գերմանիայի առաջնությունում։

Նիգերիացու ֆենոմենալ խաղն արդեն իսկ գրավել է բազմաթիվ թոփ-ակումբների ուշադրությունը տարբեր առաջնություններից։ 24-ամյա ֆուտբոլիստի հաջողություններին հետևում է նաև Մյունխենի «Բավարիան», որը դիտարկում է այս ամառ նոր հարձակվողի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, հայտնում է Sky Sport-ը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Նապոլիի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 21 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: