«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը տպավորում է ակումբի ղեկավարությանը։
Ամռանը անգլիական «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում են պայքարել հոլանդացի ֆուտբոլիստի համար, սակայն «Բարսելոնան» լիովին բացառում է ֆուտբոլիստից բաժանվելու հնարավորությունը։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, 25-ամյա կիսապաշտպանի ելույթները շատ տպավորիչ են ակումբի ղեկավարության համար: Ակումբում կարծում են, որ նման կատարողի վաճառքը սխալ որոշում կլինի։
Ֆրենկի դե Յոնգի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։