Մյունխենի «Բավարիայի» հարձակվողը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Մյունխենի «Բավարիա II»-ի 19-ամյա հայազգի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը համալրելու է Հայաստանի ազգային հավաքականը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի մամլո-ծառայությունը:

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ղեկավարները հաջողությամբ են ավարտել մյունխենյան ակումբի երիտասարդ հարձակվողի հետ բանակցությունները: Հայտնի է նաև, որ Հրանտ-Լեոն Ռանոսը շուտով կժամանի Հայաստան, որպեսզի մասնակցի մեր հավաքականի մոտակա հավաքին:

19-ամյա հարձակվողը ծնվել է Գերմանիայի Գեհրդեն քաղաքում և ունի հայկական արմատներ: Նա աջլիկ է, հանդես է գալիս ընգծված հարձակվողի դիրքում, իսկ հասակը՝ 180սմ է: Հրանտ-Լեոնը 2018 թվականից «Բավարիայի» համակարգում է: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում հայազգի հարձակվողը «Բավարիայի» երկրորդ թիմի լավագույն ռմբարկուն է։

«Բավարիա II»-ը հանդես է գալիս Գերմանիայի առաջնության 3-րդ լիգայում: Մյունխենյան ակումբն իր գոտում զբաղեցնում է 4-րդ տեղը: «Բավարիա II»-ն այս պահի դրությամբ 60 գոլ է խփել, որոնցից 14-ն իր հաշվին է գրանցել Հրանտ-Լեոն Ռանոսը՝ մասնակցած 24 խաղում: