ՊՍԺ-ն ցանկանում է գնել Ուսման Դեմբելեին

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է կարիերան շարունակել «Պարի Սեն Ժերմենում», հայտնում է Diario Sport-ը։

Փարիզցիների հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ 25-ամյա ֆրանսիացու պայմանագիրը կատալոնացիների հետ պարունակում է 50 միլիոն եվրոյի հնարավոր մարման տարբերակ։

Այս մրցաշրջանում Դեմբելեն Լա Լիգայում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ: