«Միլանը» հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով

«Միլանը» հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հայտնում է «Инсайды от Карпа» տելեգրամյան ալիքը:

Աղբյուրի համաձայն, «Միլանը» պատրաստ է շուրջ 8 մլն եվրո վճարել Սպերցյանի տրանսֆերի համար, մինչդեռ ռուսական ակումբն իր սանի տրանսֆերի դիմաց ցանկանում է 12 մլն եվրո ստանալ:

Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում 25 հանդիպման է մասնակցել, որոնցում 11 գոլի հեղինակ է դարձել:

Նշենք, որ Սպերցյանի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 9 մլն եվրո։