«Արսենալին» մնում է 11 եզրափակիչ՝ բաղձալի գավաթին տիրանալու համար

«Արսենալը» փայլուն հարձակողական խաղ ցուցադրեց՝ հաղթելով «Ֆուլհեմին» 0։3 հաշվով «Քրեյվեն Քոթիջում» և վերահաստատելով 5 միավորի առավելությունը Պրեմիեր Լիգայի աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:

Շաբաթ օրը «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում «Սիթիի» հաղթանակից հետո Միկել Արտետայի թիմը ճնշման տակ էր, և նրանք վճռականորեն պատասխանեցին Պեպի թիմին՝ երեք գոլ խփելով հենց առաջին խաղակեսում:

Բոլոր երեք գոլերը ստեղծվել են Լեանդրո Տրոսարի կողմից, ով գոլային փոխանցումներ է տվել Գաբրիել Մագալյաեսին (21), Գաբրիել Մարտինելիին (26) և Մարտին Էդեգորին (45+2)։ Հաղթանակը երաշխավորում է, որ «Արսենալը» պահպանում է 5 միավորի առաջատարությունը «Սիթիի» նկատմամբ։ Արտետայի թիմը նոր թափ է հավաքում Պրեմիեր Լիգայում՝ տանելով հինգերորդ անընդմեջ հաղթանակը։

Ինչպե՞ս Արսենալը հասավ հաղթանակի։
«Ֆուլհեմը» մրցում էր «Արսենալի» դեմ՝ հաղթած լինելով իր վերջին վեց խաղերից չորսում բոլոր մրցաշարերում, բայց նրանք չկարողացան անհանգստացնել «Արսենալին» և պատասխան չունեին հարձակման ժամանակ իրենց արագությամբ և հստակությամբ:

Տանտերերը վաղաժամ թուլացան, երբ Անտոնի Ռոբինսոնը ինքնագոլի հեղինակ դարձավ, որը, բարեբախտաբար «Ֆուլհեմի», VAR-ի միջոցով չեղարկվեց։ Սակայն, «Արսենալի»՝ խաղի հաշիվը բացելը շուտով եղավ։ Տրոսարի անկյունայինից փոխանցումից հետո Գաբրիել Մագալյաեսը գրավեց մրցակցի դարպասը։

«Արսենալը» շարունակում էր պատռել հյուրերին, և անմիջապես հաջորդեց երկրորդ գոլը․ Տրոսարի դիպուկ փոխանցումը տուգանայինում ազատ մնացած Մարտինելիին ավարտվեց գլխի թույլ, բայց դիպուկ հրավածով։ 0։2, և «Ֆուլհեմը» գործնականում ոչինչ չառաջարկեց առաջին խաղակեսում։ 

Գրանիտ Ջական պետք է մեծացներ թիմի առավելությունը, սակայն վատ հպումը թույլ տվեց իր նախկին թիմակից Լենոյին որսալ գնդակը։ Իսկ այդ դրվագի գրոհը գլուխգործոց էր պարզապես։

Շուտով «Արսենալի» նախկին դարպասապահը կրկին գործի անցավ՝ հետ մղելով Մարտինելիի շեղ հարվածը, բայց նա ոչինչ չէր կարող անել Էդեգորի հարվածից հետո։

Այնուամենայնիվ, «Արսենալը» անառիկ պահեց դարպասը և հնարավորություններ ուներ ավելի մեծացնել իր առավելությունը խաղի վերջում։

Տրոսարը ցույց է տալիս իր արժեքը։
Բելգիացին սկսեց խաղը որպես «Արսենալի» կեղծ ինը համար, բայց իրականում նա ամենուր էր։

Նա մասնակցում էր «Արսենալի» բոլոր հարձակումներին մինչև 78-րդ րոպեին փոխարինվելը և իր ներդրումն ունեցավ երեք գոլերից յուրաքանչյուրին անմիջապես՝ գրանցելով գոլային փոխանցումների հեթ-տրիկ և արժանիորեն ստանալով խաղի լավագույն խաղացողի մրցանակը:

Մոտ 25 րոպեի ընթացքում նա ավելի շատ գոլեր ստեղծեց, քան Պրեմիեր Լիգայի որևէ այլ խաղացողի հաջողվել է «Արսենալում» իր դեբյուտից երկու ամիս անց: Ընդհանուր առմամբ, նա հինգ գոլային փոխանցում է կատարել «Բրայթոնից» տեղափոխվելուց հետո և մեկ գոլ է խփել «Բրենթֆորդի» դեմ խաղում:

Նրա ազդեցությունը հենց այն է, ինչի վրա հույս է դնում «Արսենալը», երբ հունվարին վճարեցին 27 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ նրան ձեռք բերելու համար, և այդ համատեքստում հեշտ է մոռանալ, որ նա նրանց առաջին ընտրությունը չէր: Հենց հիմա «Արսենալը», գուցե, գոհ է, որ «Չելսին» հաղթեց նրանց Միխայլո Մուդրիկի համար պայքարում։

Արտետան ողջունում է ցուցադրած խաղը և գեղեցիկ գոլերը։
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է. «Իսկապես գոհ եմ ցուցադրած խաղից՝ հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթելով, դարպասն անառիկ պահելով, մեր ստեղծած հնարավորություններով և խփած գոլերով:

Մեծ շնորհակալություն թիմին, քանի որ մենք արժանի էինք հաղթանակի, մենք իսկապես լավ խաղացինք:

Մենք երեք խփած գոլ ունեինք, և հոգեբանորեն պետք է հետ գայինք դրանից, բայց մենք շարունակում էինք փորձել, խաղալ, տարածություններ գտնել իսկապես կազմակերպված թիմի դեմ:

Այն, թե ինչպես ենք մենք «բաշխում» գոլերը, իսկապես կարևոր է: Այսօր Լեանդրո Տրոսարը երեք գոլային փոխանցում կատարեց, և նա կարող էր առնվազն երկուսը խփել:

Լավ է, որ բոլորը ցանկանում են և ունեն կարողություն՝ գոլ խփելու ու գոլային փոխանցումներ կատարելու։

Կան որոշ բաներ, որոնք մենք անում ենք, որոնք դժվար է տեսնել խաղերում, բայց այսօր մենք մի քանի մեծ հնարավորություններ ունեինք և մի քանի գեղեցիկ գոլեր խփեցինք»:

Տրոսարը ոգևորված է իր խաղով և թիմի հաղթանակով
«Արսենալի» ֆուտբոլիստ Լեանդրո Տրոսարդը Sky Sports-ին խաղից հետո ասել է. «Երբ մենք հաղթում ենք, մենք միշտ ուրախ ենք: Մենք գիտեինք, որ դժվար խաղ է լինելու: Մենք իսկապես լավ էինք գործում: Մենք անառիկ պահեցինք դարպասը:

Մեզ համար կատարյալ հաղթանակ էր: Ես իսկապես գոհ եմ դրանով (հեթ-տրիկ գոլային փոխանցումներով): Ես միշտ փորձում եմ իմ ներդրումն ունենալ: Այսօր դա ստացվեց: Ես շատ ուրախ եմ, որ հաղթեցինք:

Ինչպես անցյալ շաբաթ էր, այնպես էլ հիմա․ մեզ տասնմեկ եզրափակիչ է մնացել: Մենք խաղ առ խաղ կփորձենք գնալ դրան: Այսօր մենք հիանալի խաղ անցկացրինք»:

Գաբրիել Մարտինելին փայլում է։
Մարտինելին հավասարվել է Անելկային՝ ըստ Opta-ի վիճակագրության։ Գաբրիել Մարտինելին 23 գոլ է խփել Պրեմիեր Լիգայում «Արսենալի» կազմում, ինչը բոլոր արտասահմանյան խաղացողների մեջ ամենաշատն է ակումբի պատմության մեջ մինչև 22 տարեկան դառնալը։

«Արսենալի» ֆուտբոլիստ Լեանդրո Տրոսարը դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին խաղացողը, ով արտագնա խաղում 3 գոլային փոխանցում կատարեց առաջին խաղակեսում:

Անցած մրցաշրջանի մեկնարկից ի վեր «Արսենալը» Պրեմիեր Լիգայում անկյունային դրություններից 24 գոլ է խփել, ինչը «Լիվերպուլի» հետ մեկտեղ բոլոր թիմերից ամենաշատն է:

«Ֆուլհեմը» պարտվել է Պրեմիեր Լիգայի իր վերջին 10 խաղերից յուրաքանչյուրում աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող թիմերի դեմ՝ խփելով 3 գնդակ, իսկ պատասխանը բաց թողնելով 22 գոլ այս հանդիպումներում:

«Արսենալը» հաղթել է Պրեմիեր Լիգայի՝ «Ֆուլհեմի» դեմ խաղերի 72 տոկոսում (23/32), ինչը նրանց հաղթանակների ամենաբարձր ցուցանիշն է այն մրցակցի դեմ, որի դեմ մրցել է 20+ անգամ:

Ի՞նչ է սպասվում հաջորդիվ:
Հինգշաբթի «Արսենալը» կանցկացնի Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ, այնուհետև կվերադառնա Պրեմիեր Լիգայի կիրակի օրը «Քրիսթալ Փելասի» դմ տնային խաղին:

«Ֆուլհեմը» հաջորդ շաբաթավերջին կմասնակցի Անգլիայի գավաթի խաղարկությանը կիրակի օրը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: Պրեմիեր Լիգայի հաջորդ խաղը տեղի կունենա «Բորնմութի» դեմ ապրիլի 1-ին կայանալիք միջազգային ընդմիջումից հետո:

«Արսենալը» չափազանց վստահ հաղթանակ է տանում, ու սա վստահություն է ներշնչում թիմին՝ հետագայում նոր հաղթանակներ տանելու համար։ Առջևում Եվրոպա Լիգայի պատասխան հանդիպումն է, որտեղ «Արսենալը» ֆավորիտ է։ Կկարողանա՞ անցնել հաջորդ փուլ, թե՞ շեշտը կդնեն Պրեմիեր Լիգայի գավաթի վրա։