Հայտնի է, թե որքան ժամանակ կպահանջվի Պոլ Պոգբային՝ հերթական վնասվածքից ապաքինվելու համար

Հայտնի է, թե որքան ժամանակ կպահանջվի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային՝ հերթական վնասվածքից ապաքինվելու համար։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, ֆրանսիացուն մոտ մեկ ամիս կպահանջվի ապաքինվելու համար։ Ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա ապրիլից ոչ շուտ։

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան ընդամենը երկու հանդիպում է անցկացրել «Յուվենտուսի» կազմում։ «Յուվենտուսը» 7-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: