Հայաստան – Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են

Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Հայաստան – Թուրքիա հանդիպում կկայանա մարտի 25-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 21:00-ին: