Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Բարսելոնա»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի «Բարսելոնա», հայտնում է FootballTransfers-ը՝ հղում անելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրներին։

Ասենսիոյի պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում, որից հետո նա կդառնա ազատ գործակալ և կարող է պայմանագիր կնքել ցանկացած թիմի հետ։

27-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում «Արսենալը», սակայն, ըստ լուրերի, Ասենսիոն արդեն որոշել է տեղափոխվել «Բարսա»։