Սիմոնե Ինձագիի գլխին սև ամպեր են կուտակվում

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կհեռացվի իր պաշտոնից, եթե թիմը չնվաճի Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի ուղեգիր, գրում է Corriere della Sera-ն:

«Սպեցիայից» կրած 1-2 հաշվով պարտությունից հետո թիմում դժգոհությունների ալիք է բարձրացել:

Տեղեկություն կա նաև, որ թիմի որոշ ֆուտբոլիստներ չեն շփվում մարզչի հետ:

Հիշեցնենք, որ «Ինտերը» պարտվել է վերջին երեք խաղերից երկուսում՝ «Բոլոնիային» (0-1) և «Սպեցիային» (1-2):