Լիոնել Մեսսին հերթական տպավորիչ ցուցանիշն է գրանցել

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ֆրանսիայի առաջնության «Բրեստի» դեմ խաղում (2:1):

Այս փոխանցումը Մեսսի համար ակումբային մակարդակում 300 – րդն էր:

Արգենտինացին «Բարսելոնայի» կազմում կատարել է 269 գոլային փոխանցում, իսկ ՊՍԺ-ի կազմում՝ 31:

Ընթացիկ մրցաշրջանում Լեոն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 31 խաղի, խփել 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում: