«Բարսելոնան» ցանկանում է որքան հնարավոր է շուտ նոր պայմանագիր կնքել Ուսման Դեմբելեի հետ

«Բարսելոնան» ցանկանում է որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն, Ուսման Դեմբելեի հրաժարագինը գործող պայմանագրով 100 միլիոնից կնվազի 50 միլիոն եվրոյի:

Միևնույն ժամանակ, «Բարսելոնան» դրական է տրամադրված ապագա բանակցությունների նկատմամբ։

Ուսման Դեմբելեն նույնպես ցանկանում է առաջիկա տարիներին շարունակել հանդես գալ կապտանռնագույն ակումբում։